Սրտանոթային հիվանդություններից խուսափելու 5 միջոց

68

Սիրտը օրգանիզմի շարժիչն է: Սրտի առողջությունը, բուժումն ու դրա պահպանումը շարունակում են մնալ ժամանակակից բժշկության գերխնդիրը: Չնայած տարբեր բուժման, սարքավորումների ստեղծմանն ու նոր մեթոդների մշակմանը սրտանոթային հիվանդություններից մահացությունը աշխարհում առաջին տեղում է: Տարբեր ուսումնասիրություններ փաստում են, որ յուրաքանչյուր 1.5 րոպեի ընթացքում սրտանոթային հիվանդություններից մեկ մարդ է մահանում:
Բժշկական գիտությունների դոկտոր Սթիվեն Մեզլին հրապարակել է իր նոր գիրքը՝ «Սրտի 30 օրը», որտեղ մանրամասն նկարագրել է սրտի բուժման, հիվանդությունների առաջացման ու դրանց կանխարգելման մեթոդները և տվել է սրտի հիվանդությունների կանխման 5 Հիմնական մեթոդները, որոնք այժմ ներկայացնում եմ
1.Սննդակարգ: Սրտի առողջության համար շատ կարևոր է սննդակարգը: Հարկավոր է դրանում ընդգրկել այնպիսի սննդատեսակներ, որոնք հարուստ են բջջանյութով: Դրանք հատկապես պարունակում են բանջարեղենում, մրգերում, լոբազգիների և ընկույզի մեջ:
2.Ֆիթնես: Ֆիզիկական ակտիվությունը նպաստում է սրտի աշխատանքի բարելավմանը: Իհարկե, եթե մարզումները գերծանրաբեռնող չեն: Բժիշկը խորհուրդ է տալիս, որ 30 րոպե նվիրել մարզումներին, կատարել վարժություններ:
3.Ճարպի քանակը: Ձեր օրգանիզմում ճարպի քանակությունը կարող է ասել, թե որքանով է առողջ ձեր սիրտը և արդյոք ձեզ սրտանոթային հիվանդություններ չեն սպասում: Օրգանիզմում ավելորդ ճարպը դա սրտի անբավարարության, առիթմիայի հիմնական պատճառն է: Այնպես, որ սնվելիս, անպատճառ հաշվի առեք ձեր սննդակարգում ճարպի քանակությունը և եթե այն անցնում է վտանգավոր նիշը սկսեք այրել դրանք դիետաների և մարզումների միջոցով:
4.Ձուկ և ձկան յուղ. Բժիշկն իր գրքում խորհուրդ է տալիս օգտագործել ձկնեղեն: ԱՅն նպաստում է սրտի աշխատանքի բարելավմանը: Չափաքանակը, ըստ բժշկի պետք է լինի օրը՝ 1000 մգ ձկան յուղ կամ տարբերա հավելումներ, որոնք պարունակում են այդ նյութը:
5.Կալորիական և սննդարար նյութեր: Բժիշկը բարձր կալորիականությամբ և սննդարար նյութերից ու մթերքներից առաջարկում է հատկապես օգտագործել վիտամին D-ի 2000 միավոր, 400 մգ մագնեզիում և վիտամին К՝ կանաչ տերևաբանջարեղենից:

Վրեժ Հովսեփյան

Ելք լրատվական-վերլուծական