Ազգային Ժողովում հարգեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակը

Խորհրդարանում այսօր՝ մարտի 1-ին, պատգամավորները նիստը սկսեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով: Նման առաջարկով հանդես է եկել ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը:

Այնուհետեւ Գալուստ Սահակյանն ու պատգամավորները ծափահարությամբ  շնորհավորեցին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանին ծննդյան օրվա կապակցությամբ:

 

Ելք լրատվական-վերլուծական