Ապրիլի 29-ին Մոսկվայում տեղի կունենա Եվրասիական միության հիմանդիր ղեկավարների գագթնաժողովը

47

2014 թվականի ապրիլի 29-ին Մոսկվայում տեղի կունենա Եվրասիական միության հիմանդիր Եռյակի՝ Ռուսաստան, Բելառուս և Ղազախատան, ղեկավարների գագթնաժողովը: Առայժմ անհայտ է չորրորդ հիմնադիր հավակնող Հայաստանի մասնակցությունը: Այդ գագաթնաժողովը կարևոր է նրանով, որ հայտնի կդանա, թե արդյոք մայիսի 1-ին պատրաստ կլինի Եվրասիական միության կազմավորման հիմանարար պայմանգիրը և ինչ սկզբունքների հիման վրա: Վստահաբար գագաթնաժողովին Ռուսաստանի նախագահը կանդրադառնա Հայաստանի Մաքսային միության անդամության գործընթացին և գնահատական կտա մինչ այդ հայակական կողմի կատարած աշխատանքներին:
Այնպես որ, ապրիլի 29-ը կարևոր հանգրվան է նաև Հայաստանի եվրասիական ինտեգրման ռազմավարության համար:
Իսկ մինչ այդ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մինչև ապրիլի 29-ը պետք է վերացնել բոլոր խոչնդոտները Եվրասիական միության պայմանագրի տեքստի համաձայնեցման համար, քանի որ այլևս ժամանակ չի մնալու դրանք փոփոխելու համար: Վերջինս մեկ անգամ ևս ընդգծել է այն սկզբունքները, որոնք ընդունելի են իր երկրի համար և որոնք պարտադիր պետք է ընկած լինեն միության կազմավորման պայմանագրի մեջ: Դրանք կապիտալի, աշխատուժի և ապրանքների ազատ տեղաշարժի հիմանարար սկզբուքներն են, առանց որոնց անիմաստ է Եվրասիական միության կազմավորումը:

 

Հարություն Հարությունյան

Ելք լրատվական-վերլուծական