Ընդդեմ մաշկի քաղցկեղի և ծերության

56

Նուռը ոչ միայն համեղ է, այլեւ ունի մի շարք օգտակար հատկություններ:

1. Նուռն ունի երիտասարդացնելու հատկություն: Այն պարունակում է մեծ քանակով հակաօքսիդանտներ, որոնք կանխում են օրգանիզմի վաղաժամ ծերացումը:

2. Նուռը խթանում է երիկամների աշխատանքը: Ըստ մի շարք հետազոտությունների՝ նռան մեջ առկա նյութերը երիկամները պաշտպանում են տոքսիններից:

3. Նուռը պաշտպանում է լյարդը: Նռան հյութը ոչ միայն պաշտպանում է լյարդը, այլև նպաստում է դրա վերականգնմանը, եթե այն ինչ-որ պատճառներով վնասվել է:

4. Նուռը բարձրացնում է իմունիտետը: Նուռը և նռան հյութը պարունակում են մեծ քանակով վիտամին С, որը բարձրացնում է իմունիտետը և օգտակար է հատկապես ձմռանը և գարնանը:

5. Նուռը կանխարգելում է սիրտ-անոթային հիվանդությունները: Նուռը օգնում է օրգանիզմին ոչնչացնել անոթներում գտնվող ազատ ռադիկալները, ինչն էլ իր հերթին նվազեցնում է մի շարք սրտային հիվանդությունների ռիսկը:

6. Նուռը անփոխարինելի է շագանակագեղձի քաղցկեղի առկայության դեպքում, քանի որ այն կանխարգելում է դրա զարգացումը: Իսկ եթե մարդն արդեն ունի շագանակագեղձի քաղցկեղ, ապա նռան հյութը օգնում է բարելավել ինքնազգացողությունը և արագացնում է վնասված բջիջների վերականգնումը:

7. Նուռը կարգավորում է արյան ճնշումը, օգնում է այն նորմայի սահմաններում պահել, հատկապես երբ այն բարձրանում է յուղալի ուտելիքները չարաշահելու պատճառով:

8. Նուռը ալերգիկ չէ: Այն ոչ միայն ալերգիա չի առաջացնում, այլև նվազեցնում է դրա հավանականությունը այլ մթերքների հանդեպ:

9. Նուռը օգնում է նաև կրծքագեղձի և մաշկի քաղցկեղի առկայության պարագայում: Պարզվում է, որ նուռը օգտակար է ոչ միայն շագանակագեղձի, այլև կրծքագեղձի և մաշկի քաղցկեղի առկայության դեպքում, քանի որ այն կանխում է քաղցկեղածին բջիջների աճը: Որոշ մասնագետներ նաև պնդում են, որ նուռը նվազեցնում է քաղցկեղների առաջացման հավանականությունը:

10. Նուռը նաև հայտնի է իր քիչ կալորիաների պարունակությամբ՝ 100գ. նուռը պարունակում է ընդամենը 83 կալորիա, գրեթե այնքան, որքան 100գ. խնձորն է պարունակում: Օգտակար միներալների և վիտամինների պարունակությամբ էլ նուռը քիչ է զիջում խնձորին: Բացի օգտակար լինելուց նուռը նաև շատ համեղ է, և դա ևս մեկ պատճառ է այն ավելի հաճախ ուտելու համար:

Վրեժ Հովսեփյան
Ելք լրատվական-վերլուծական