Հացադուլ ՝ ի աջակցություն եղբոր եւ «հաց բերող»-ի

132

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ) ի աջակցություն «հաց բերող» Արթուր Սարգսյանի եւ եղբոր Արարատ Խանդոյանի երեկվանից հացադուլ է սկսել:

Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնել է, որ Միայնակ Գայլի վիճակը լավ է.

«Խանդոյանի վիճակը լավ է, բավարար: Երեկ իր մոտ էի, ասաց, որ այս ձևով  իր աջակցությունն է  ցույց տալիս Ներսես Պողոսյանին և Սարի թաղի գործով անազատության մեջ գտնվեղ բոլոր տղաներին»:

Նշենք, որ Արթուր Սարգսյանի խափանման միջոցը նախաքննական մարմինը փոխել է կալանքով։

Ելք լրատվական-վերլուծական