Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի հերթական քննարկումն ավարտվել է ծեծկռտուքով

Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի հերթական քննարկումն ավարտվել է ծեծկռտուքով:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ- TBMM) Գլխավոր խորհրդի օրակարգում սահամանադրական փոփոխությունների նախագիծն է: Թուրքական «Habertürk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ փակ քվեարկության դրված նախագծի առաջին և երկրորդ հոդվածները ընդունվել են։

Նախագծի առաջին հոդվածի համար անցկացված քվեարկությանը մասնակցել է 484 պատգամավոր, որոնցից 347-ը քվեարկել է կողմ, 132-ը՝ դեմ։ 2 պատգամավոր ձեռնպահ է մնացել, 2 քվեաթերթիկ դատարկ է եղել, ևս մեկը անվավեր է համարվել:

Երկրորդ հոդվածի քվեարկությանը մասնակցել է 480 պատգամավոր. գրանցվել է 343 կողմ, 133 դեմ, 1 ձեռնպահ քվե, 2 քվեաթերթիկ դատարկ է եղել, 1 քվեաթերթիկ անվավեր է համարվել:

 

 

Ելք լրատվական-վերլուծական