Ժառանգականները՝ թեկուզ ռաֆինացված, բայց չդիմացան պայքարին

jarangutyun-600x411

Գրեթե բոլոր լրատվամիջոցները մունետիկի նման «գույժում» են «Ժառանգություն» կուսակցության վախճանի, մասնատման, տարանջատման, տարալուծման, մուտացիայի մասին:
Երբ ես մի քանի տարի առաջ՝ նրանց հաղթարշավի օրերին, իմ գրառումներում «գուշակեցի» այդ չհասունացած կուսակցության վախճանի մասին, ժառանգականների գենետիկ քոմենթչիների, նվիրյալների, կասկածյալների հարձակմանը ենթարկվեցի, իսկ շատերն ինձ հեռացրեցին իրենց ընկերների ցանկից…
Չկայացան՝ գեները փոխանցեցին հիմնադիրներին, սեֆիլյաններին, ծռվեցին, զոմբիացան…
Եթե իրական համախոհներ, նվիրյալներ, գաղափարականներ չեն հավաքված, այլ ատելությամբ լցված սեգմենտ են, խառնամբոխ, ապա ուզում ես պաս պահի, ծոմ պահի, աղոթի, մոմ վառի, դրոշի տակ կանգնի, վրանում նստի, սափրի բեղերդ, մորուք պահի, ապա ոչինչ չի օգնի…
Ժառանգականները՝ թեկուզ ռաֆինացված, բայց չդիմացան պայքարին, հալչեցին…Որովհետև ռաֆինացվածն ավելի «քաղցր է» և հեշտ լուծվող, հատկապես ամերիկյան գենետիկ հավելումներով…

Ելք լրատվական-վերլուծական