Մեկ օրում բացահայտվել է գողության 11, կողոպուտի՝ 2 դեպք

default (4)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 29-ից 30-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքերը բացահայտվել են:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք:

Բացահայտվել է կողոպուտի 2, գողության 9, խարդախության 7, յուրացման և կաշառակերության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ելք լրատվական-վերլուծական