Արդյոք անձնագրեր են հավաքում տնտեսագիտական համալսարանում. Aravot.am

86

Aravot.am-ը Հայաստանի տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Սեւակ Խաչատրյանից հետաքրքրվեց` որքանով է իրականությանը համապատասխանում այն տեղեկատվությունը, որ համալսարանում սկսել են հավաքել ուսանողների անձնագրերը: Մասնավորապես «Հայաստան 24»-ի խմբագրությունը ահազանգեր էր ստացել, որ առաջիկա ընտրական գործընթացների հետ կապված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունը հավաքում է բոլոր ուսանողների անձնագրերը: Սեւակ Խաչատրյանը փոխանցեց հետեւյալը. «Բանն այն է, որ ՀՀ առողջապահության նախարարության Հատուկ Պոլիկլինիկա ՓԲԸ -ն բուհերին է ուղարկել գրություն, որում ասված է` սեղմ ժամկետներում իրենց տրամադրել մեր բուհի ուսանողների անհատական տվյալները էլ -առողջապահական համակարգ մուտքագրելու համար: Տրամադրվող տվյալների ձևաչափը պահանջում է հետևյալը. անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, անձնագիր, սոցքարտի համար, հեռախոս. փաստացի բնակության հասցե: Կարծում եմ՝ խոսքը սրա մասին է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am-ում

Ելք լրատվական-վերլուծական