Հովհաննես Սահակյանը հրաժեշտ կտա Ազգային Ժողովին

131
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, որը ՀՀԿ համամասնական ցուցակում 45-րդ հորիզոնականում է, քաղաքական ուժերի ցուցակների ձևավորումը ինչ- որ տեղ ֆորմալ գործընթաց է համարում, քանի որ դրանց արդիականությունը, ըստ էության, տևում է մինչև ընտրությունների ավարտը: Եվ միայն դրանից հետո է, որ փոփոխությունները, նշանակումները ի ցույց են դնում, թե ով է, ըստ էության, առաջնային համարվում կուսակցոթյան աշխատանքների համար: Այս մասին Սահակյանն ասաց ELQ-ի հետ զրույցում` անդրադառնալով հարցին, թե արդյոք իր համար տարաուսելի չէ, որ կուսակցաշինության, նաև օրենսդիր մարմնում ակտիվ աշխատանք տարած շատ ՀՀԿ-ականներ, այդ թվում ինքը, հայտնվել են Հանրապետականի ցուցակի հեռու-մոլոր հորիզոնականներում:
Նա հիշեցրեց, որ հինգ տարի առաջ` 2012-ին, ինքը ցուցակում 114-րդ հորիզոնականում էր, բայց, ավելացրեց, անշուշտ այդ հորիզոնականով չէ որոշվում կուսակցության համար իր կատարած աշխատանքն ու  նվիրումի գնահատականը։ Եվ հիմա էլ նա դա չի համարում իր աշխատանքի, փորձառության կամ նվիրումի գնահատականը:
«Իմ գործունեությունը ես կշարունակեմ  գործադիրում։ Ավելին այս պահին ասել չեմ կարող»,- շեշտեց նա:
Հովհաննես Սահակյանը հրաժարվեց պատասխանել հարցին` կա՞ հստակ պայմանավորվածություն, թե ոչ: Միայն ասաց, որ կարծում է Ազգային Ժողովում 8 տարիների փորձառությունը լրիվ հիմք են, որպեսզի իր գործունեությունն այսուհետ շարունակի որևէ պետական պաշտոնում:

Աննա Հովակիմյան

Ելք լրատվական-վերլուծական