ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը չի կարծում, որ Ղարաբաղի շուրջ խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել Սահմանադրական հանրաքվեից

41

ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվության բաժնից հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը չի կարող կախված լինել տարածաշրջանում անցկացվելիք սահմանադրական հանրաքվեից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանը չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել նախատեսված Սահմանադրական հանրաքվեից: Մենք ելնում ենք նրանից, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների ճանապարհով Մինսկի գործընթացի շրջանակներում և չենք կարծում, որ խաղաղ կարգավորման գործընթացը կարող է կախված լինել վերոհիշյալ սահմանադրական հանրաքվեի անցկացումից»:

Ելք լրատվական-վերլուծական