«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբը ղեկավարելու է Արմեն Մարտիրոսյանը

49

Մեկնարկել է Սեյրան Օհանյանի, Արմեն Մարտիրոսյանի եւ Վարդան Օսկանյանի մամուլի ասուլիսը։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը ղեկավարող Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե երեկ արդեն ներկայացրել են իրենց նախընտրական ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Նա ընդգծեց, որ անսխալական մարդիկ չեն լինում, տարիների ընթացքում մարդիկ կատարելագործվում են և փորձում նախկինում թույլ տված սխալները վերացնել:

Իսկ ի պատասխան հարցի, թե ինչպես է պետական ապարատում աշխատելու տարիներին Վահագնի թաղամասում առանձնատուն ձեռք բերել, պատասխանեց, որ բոլոր այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

«Միայն ճիշտ է այն, որ Վահագն Հովնանյանը տարիներ առաջ ինձ հողակտոր է նվիրել, որն այլևս իմը չէ: Այսօր ես Վահագնի թաղամասում բնակվում եմ վարձով»,-ասաց նա։

«Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանի համոզմամբ էլ  ՝  այսօր իշխանությունները մի նպատակ ունեն՝ ամեն ձևով քերել բիզնեսին:

Ուղիղ միացումը  ՝ news.am-ի

 

Ելք լրատվական-վերլուծական