ՍԱՊԾ. «Թեժ գծին» ստացված բողոքի հիմքով՝ կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

48

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Թեժ գծին» ստացված քաղաքացի Մարիամ Կիրակոսյանից ստացված դիմում-բողոքի հիման վրա (հացի մեջ հայտնաբերվել է օտար մարմին), համաձայն Ծառայության պետի հրամանի՝ դիտարկում է անցկացվել Երևան քաղաքի Նոր-Արեշ Դիմիտրովի 5-րդ նրբ. 32 տ. հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Գեղամ Մուրադյանին պատկանող հացի արտադրամասում:

 

 
Պետական վերահսկողության արդյունքում հայտնաբերված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումների հիմքով (արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում չեն, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը ենթարկված չէ նախնական և պարբերական բժշկական զննություննների, չունեն սանիտարական գրքույկ,  չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կենդանիների, միջատների  մուտքը կանխելու, հումքը և մյուս բաղադրիչները չեն պահվում դրանց փչացումը և աղտոտումը կանխարգելող պայմաններում)՝ արտադրամասի գործունեությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: Նաև՝ արտադրամասի 5 աշխատակիցներին արգելվել է սկսել աշխատանքը՝ մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:

Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև 2017 թվականի մարտի  16-ը:

Ելք լրատվական-վերլուծական