Եվրախորհրդարանը քվեարկել է ընդհանուր եվրոպական բանակի ստեղծման օգտին

51

«Интерфакс»-ի փոխանցմամբ ՝ Եվրախորհրդարանը հավանություն է տվել Եվրամիության կենտրոնացման ուժեղացման, ԵՄ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի և եվրոպական ընդհանուր բանակի ստեղծման բանաձևին:

Փաստաթղթին, որն առաջարկել է Բելգիայի նախկին վարչապետը և Brexit-ի շուրջը բանակցությունների պատասխանատու Գի Վերհոֆստադտը, «կողմ» է քվեարկել 283 եվրապատգամավոր՝ 269-ը եղել է դեմ և 83-ը ձեռնպահ է մնացել: Եվրախորհրդարանի հավանությունը կարող է նշանակել ԵՄ-ի հիմնարար պայմանագրի բարեփոխման սկիզբ:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Վերհոֆստադտը, ով, ի դեպ, Եվրախորհրդարանում գլխավորում է լիբերալ դաշինքը և համարվում է եվրոպացի ֆեդերալիստների առաջնորդը,  առաջարկում է կոլեկտիվ որոշումների կատարումից հրաժարվելու Եվրամիության անդամ երկրների իրավունքի սահմանափակում կամ նույնիսկ լիակատար վերացում:

Ելք լրատվական-վերլուծական