ԼՂՀ քաղաքացիները կկարողանան մասնակցել սահմանադրական հանրաքվեին ՀՀ-ում մշտական ներկայացուցչությունում

57

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչությունը հայտնում է, որ փետրվարի 20-ին կայանալիք Արցախի Հանրապետության սահմանադրության հանրաքվեին Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի քաղաքացիները կարող են մասնակցել Մշտական ներկայացուցչությունում կազմավորված Ե/1 տեղամասում՝ ժամը 08:00-20:00: Այս մասին  տեղեկացրին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունից:

Ելք լրատվական-վերլուծական