Սեյրան Օհանյանը ծեծել է Պ. Մանուկյանին, սակայն, չի թքել բաժակի մեջ

60

«Անսխալական մարդիկ չեն լինում, յուրաքանչյուր մարդու կարողությունների առանձնահատկությունը, կարծում եմ, նրանում է, որ մարդիկ տարիների ընթացքում կատարելագործվում են և փորձում են նախկինում թույլ տված սխալներն ուղղել: Իրոք, իմ առանձնասենյակում Պավլիկ Մանուկյանի հետ միջադեպ եղել է, բայց բաժակի մեջ թքելու…, ես նույնիսկ անհարմար եմ զգում, նման բան չի եղել»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ցուցակի առաջին անդամ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ Օհանյանը 2005-ին Արցախում պաշտոնավարելու ժամանակ Պավլիկ Մանուկյանին ծեծել է իր աշխատասենյակում և թքել նրա բաժակի մեջ:

Նա վստահեցրեց, թե հետո երկարատև աշխատանք են ունեցել Պ.Մանուկյանի հետ և իրենց հարաբերությունները բավականին բարձր մակարդակի են եղել. «Իմ պաշտոնավարման տարիներին Պավլիկ Մանուկյանի և նրա ընկերների հետ ունեցել եմ լավ հարաբերություններ և փորձել եմ աջակցել բոլոր հարցերով»:

Իսկ ի պատասխան հարցի, թե ինչպես է պետական ապարատում աշխատելու տարիներին Վահագնի թաղամասում առանձնատուն ձեռք բերել, պատասխանեց, որ բոլոր այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Անդրադառնալով իր դեմ սկսված արշավին ՝ նա նշեց.

«Արշավը, որ ստեղծվել է դաշինքի առաջին անդամների, անձամբ իմ նկատմամբ, որի դեմ ներգրաված են տարբեր քաղաքական ուժեր, անհատներ եւ դաշինքներ: Միամտություն է կարծել, որ այդ ամենը մենք ենք չենք կանխատեսել եւ համապատասխան միջոցները չեն ձեռնարկել»:

Խոսելով նաև երեք սխալների մասին ՝ բանախոսն առանձնացրեց.

«Առաջինը` իմ հարցապնդումներին միգուցե հետեւողական չեմ եղել` իմ նշված ոլորտներում հաջողության հասնելու համար: Երկրորդը` երկարատեւ վերլուծությունից հետո միգուցե ժամանակին չեմ ասել, որ տվյալ համակարգից ես դուրս գամ եւ ինքնուրույն որոշում ընդունեմ եւ երրորդը` մասնագիտական առումով իմ կոլեկտիվը համապատասխան մակարդակ ունեցել է միգուցե որոշակի վերահսկողական թերացումներ ծառայության տարբեր ուղղությունների նկատմամբ: Այս երեք թերությունը ես կարող եմ ասել, որ ունեցել եմ եւ դրանց ուղղությամբ ես համապատասխան աշխատանքներ տարել եմ` վերացնելու համար »:

Ելք լրատվական-վերլուծական