«Հայկական վերածնունդ»-ը չի վստահում

64

«Հայկական վերածնունդ» կուսակցությունն, ինչպես հայտնի է, միայնակ է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, քանի որ չեն վստահում նախընտրական դաշինքներին:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Մհեր Շահգելդյանը, ով նշեց, որ քրեաօլիգարխիկ տարրերի ներկայությունն էր պատճառը, որ 131 պատգամավորներից 55-ը ընդհանրապես խորհրդարանում չեն խոսել, նաեւ այն, որ կարևոր սոցիալական օրինագծերը, որոնց հեղինակն էր «Օրինաց երկիր» խմբակցությունը, չանցան:

Ըստ նրա, այդ տարրերը կարող են խաթարել և ընտրությունները:

Ելք լրատվական-վերլուծական