Քաղաքականությունն է թելադրելու բյուջեն. Վ. Օսկանյանը ապագա քայլերի և քաղբանտարկյալների մասին

69

Յուրաքանչյուր զինծառայող նաև ՀՀ քաղաքացի է և նա իր իրավունքների շրջանակում կարող է մասնակցել ընտրություններին, լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Այսօր ես որևէ եզրակացություն չեմ կարող անել, թե յուրաքանչյուր զինծառայող ինչ որոշում է ընդունելու և ում է ընտրելու։ Այդ հարցը պետք է տալ բանակի ղեկավարությանը և յուրաքանչյուր քաղաքացու», – ասաց Սեյրան Օհանյանը ` հերքելով, թե իր պաշտոնավարման տարիներին բանակն ուղղորդված է քվեարկել։

«Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանն էլ ընդգծեց, որ հիմնական թիրախը լինելու է տնտեսական աճը:

«Մեր հիմնական թիրախը կլինի տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը, կենսամակարդակի բարձրացումը։ Իշխանություն գալուց հետո մենք այլ կերպ ենք անելու, բյուջեն չի թելադրելու քաղաքականությունը, քաղաքականությունն է թելադրելու բյուջեն»։

Անդրադառնալով քաղբանտարկյալների խնդրին ՝ Օսկանյանը նշեց.

«Մենք ամեն ինչ կանենք, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չլինեն: Ես եւ Ժիրայր Սեֆիլյանին, եւ Վոլոդյա Ավետիսյանին հարգում եմ: Նրանք բոլորը իմ մարտական ընկերներն են, հատկապես Սեֆիլյանը, որ տարբեր հրամանատարական պաշտոններում է եղել: Քաղբանտարկյալներին պետք է համապատասխան գնահատական տան իրավապահ մարմինները եւ այսօրվա գործող իշխանությունը»,- և հավելեց, որ Անդրիաս Ղուկասյանը միանշանակ քաղբանտարկյալ է:

Ելք լրատվական-վերլուծական