Կայքը կապող հարթակ կլինի ներդրողների և ներդրումային նախագծեր

71

www.investmentprojects.am կայքի նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ երկրի ներքին ներդրողներից: Կայքը կապող հարթակ կլինի ներդրողների և ներդրումային նախագծեր առաջարկողների համար: Կայքում պարբերաբար կավելացվեն և կթարմացվեն իրատեսական և հետաքրքիր ներդրումային ծրագրերը: Կայքում առկա են 35-ից ավելի ներդրումային ծրագրեր: Կայքը գործարկվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի համատեղ ջանքերով:

Investmentprojects.am կայքում ինֆոգրաֆիկայով տեղեկություն է տրամադրվում այցելուներին ՀՀ ներդրումներ կատարելու գրավչության և շահեկանության վերաբերյալ, ինչպես նաև` մանրամասն նկարագրվում է Հայաստան ներդրումային միջավայրի գրավչությունը, շահեկանությունը և հնարավոր հեռանկարները

 

Կայքը հնարավորություն է տալիս պոտենցիալ ներդրողներին դիտարկել նախագծերը` ըստ գործունեության ոլորտների կամ տեղակայման վայրի և ստանալ տեղեկատվություն հետաքրքրող նախագծի վերաբերյալ, օրինակ` նախագծի ընդհանուր արժեքը, տվյալ պահին ներդրված գումարի չափը, մարզը, նախագծի նկարագրությունը, հստակ բիզնես պլանը և այլն:

Կայքը հնարավորություն է տալիս ցանկացած անձի, ով ունի հետաքրքիր բիզնես-նախագիծ, ներկայացնել այն կայքի սպասարկող անձնակազմին` ներդրումներ ներգրավվելու նպատակով:

Վերագործարկվել է նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական կայքը` www.mineconomy.am, որն առավել պարզ և մատչելի վեբ գրաֆիկայով ներկայացնում է հանրությանն անհրաժեշտ տեղեկատվությունը:

 

Ելք լրատվական-վերլուծական