Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

14a9a76848cf076ea44e1415790112_031

Փետրվարի 17-ին` ժամը 13:10-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի պատասխանում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ միջանցքի հատակին, հայտնաբերել են 1929 թ. ծնված Ա. Մ.-ի դին:

Ելք լրատվական-վերլուծական