Արամ Աթեշյանը և Սահակ Մաշալյանը կայցելեն Մայր Աթոռ սուրբ Էջմիածին

77

Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը կայցելեն Մայր Աթոռ սուրբ Էջմիածին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ստամբուլի  հայկական «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:

«Հաջորդ շաբաթվա մեջ, ամենայն հավանականությամբ, երեքշաբթի օրը, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Սահակ եպիսկոպոս Մաշալյանը կլինինեն Էջմիածնում: Նրանց կընդունի Վեհափառ Գարեգին Բ հայրապետը: Գալիս են Էջմիածին իրենց հարաբերությունը կաթողիկոսի օրհնությամբ թարմացնելու: Նրանք Սուրբ Էջմիածնում կաղոթեն իրենց եղբայրության համար»,-ասաց Արա Գոչունյանը:

Նրա խոսքով, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և Սահակ եպիսկոպոս Մաշալյանի միջև ստեղծված ճգանաժամը լուրջ խոչընդոտի կարող էր վերածվել, այն հաջողվեց կասեցնել, այդ գործում իր ներդրումն ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ամբողջ ընթացքում Ամենայն հայոց Վեհափառ Հայրապետն իրենց հետ կապի մեջ է եղել, իր հայրապետական հորդորն է փոխանցել այն մասին, որ կասեցնեն վեճի զարգացումը և վերադառնան աշխատանքային վիճակի:

Անդրադառնալով պատրիարքի ընտրությունների հարցին` Արա Գոչունյանը նշեց, որ փետրվարի 16-ին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նախագահությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցեցին համայնքային առաջատար գործիչներ: Խորհրդակցության տրամաբանությունն այն էր, որ Արամ Աթեշյանի և Սահակ Մաշալյանի միջև առաջացած լարվածությունը հարթվի: Հանդիպմանը հրավիրվել է նաև Սահակ Մաշալյանը: Հանդիպմանը ծավալվել են քննարկումներ, նրանց հաջողվել է շրջանցել իրենց միջև ծագած ճգնաժամը: Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Արամ եկիպոսկոպոս Աթեշյանը կշարունակեն աշխատանքÕ ¶ իրենց զբաղեցրած պաշտոններում:

Հանդիպմանը նաև անդրադարձ է եղել հավանական ժակետներին: «Ներկայացվել են մի քանի գաղափարներ պատրիարքի ընտրության հավանական օրվա հետ կապված: Պատրիարքի ընտրության օրը հիմա չի կարող որոշվել: Թուքիայում սահամանդրական հանրաքվեից հետո, որը տեղի է ունենալու ապրիլի 16-ին, դիմում կներկայացվի իշխանություններին պատրիարքական ընտրություններ անցկացնելու համար: Դա իրազեկման համար է` սպասելով իշխանությունների արձագանքին, որպեսզի այդ գործընթացում նրանց հետ համակարգված աշխատանք կատարվի»,-ասաց Արա Գոչունյանը: Պոլսի պատրիարքի տեղապահի` փետրվարի 17-ին նախատեսված ընտրությունը տեղի չի ունենա:

 

Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Հայաստան գալու մտադրություն ուներ դեռևս անցյալ տարվա հունիս ամսին, սակայն, հայտարարվեց, որ նրա այցը չեղյալ է համարվել: Պատճառը մեկն էր ՝ որոշ քաղաքական ուժեր և ցուցարարներ պատրաստակամություն էին հայտնել թույլ չտալ 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը  հրապարակավ պղծած Արամ Աթեշյանին ոտք դնել Հայաստան:

Հիշեցնենք նաև, որ 2016-ի հունիսի 16-ին կայացած ԱԺ նիստում Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրեն Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները պաշտոնական նամակ են ուղարկել և պահանջել` արգելել Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի մուտքը Հայաստան:

Ելք լրատվական-վերլուծական