Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

80

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 17-ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակոնենին: Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել երկու երկրների միջև իրավական ոլորտում առկա համագործակցությունը:

Արյա Մակոնենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Հայաստանի և Ֆինլանդիայի միջև փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ ընտրական նոր օրենսգրքին: Արփինե Հովհաննիսյանը շեշտել է, որ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններն իրականացվել են բացառապես քաղաքական կոնսենսունսի արդյունքում և որպես լավագույն օրինակներ նշել ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակելու որոշումն ու ընտրական գործընթացում կատարված նորամուծությունը՝ անձի նույնականացման համար կիրառվող տեխնիկական սարքերը:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ բոլորի գերնպատակը աննախատեպ բարձր որակի ընտրություններ անցկացնելն է:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ելք լրատվական-վերլուծական