Հանդիպում ՝ Մարտինա Քուիքի գլխավորած պատվիրակության հետ

89

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում և Վրաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիքի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Հայաստանում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարգարիտա Քրիստիանսոնը, Հարավային Կովկասի գրասենյակի աշխատակից Գուստաֆ Ուինստրանդը,  ինչպես նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի աշխատակից Մարտին Ֆրիդրիկսոնը. հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գրասենյակից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթություններին վերաբերող մի շարք  հարցեր՝ ընդգծելով Օմբուդսմանի հաստատության կարևորությունն այս ոլորտում: Մասնավորապես, կողմերն անդրադարձել են երեխաների իրավունքների պաշտպանության, փակ հաստատություններում խոշտանգման և վատ վերաբերմունքի կանխարգելման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված  մի շարք հարցերի:

Կողմերը կարևորել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց համագործակցությունը՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ավելի ընդլայնել այն և  դարձնել շարունակական:

Ելք լրատվական-վերլուծական