Սամվել Ալեքսանյանը քվեի դիմաց խոստանում է մարել վարկերը

103

Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որը ՀՀԿ համամասնական ցուցակի 9-րդ տասնյակում է և առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով ՄալաթիաՍեբաստիա համայնքից, անցել է գործի: ELQ-ի տեղեկություններով, այս օրերին Ալեքսանյանի ակտիվիստները, համայնքում դռնեդուռ ընկած և գրանցումներ անելիս, բնակիչներից հետաքրքրվում են վարկային պարտավորություններից: Մասնավորապես, հետաքրքրվում են` արդյոք ընտրողներն ունեն ապառիկ ձևակերպած «ՎԵԳԱ» խանութների ցանցից, որը, ինչպես հայտնի է, պատկանում է հենց Ալեքսանյանին: Ակտիվիստները տեղեկացնում են, որ Ալեքսանյանին ձայն տալու դիմաց խանութների ցանցը պատրաստ է մարել վարկային պատմությունը….

Եթե այն չի գերազանցում 100-150 հազար դրամը: Իհարկե, թե ինչպե՞ս է իրականում գործելու այս մեխանիզմը դեռ այնքան էլ պարզ չէ և ակտիվիստներն էլ դետալների մեջ շատ չեն խորանում, բայց այն, որ Ալեքսանյանը, ինչպես և նախորդ ընտրություններում, այնպես էլ այսօր նորանոր մեխանիզմներ է ներդնում դարձյալ պատգամավորական մանդատին տիրանալու համար` փաստ է:

Լիա Խոջոյան

Ելք լրատվական-վերլուծական