Պարզվել է Երևանում բեռնատարի մեջ մխրճված Mercedes-ի վարորդի և ուղևորի ինքնությունը. վիրավոր ուղևորը ոստիկանության կապիտան է

100

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում պարզվել է փետրվարի 13-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդի և նրա ուղևորի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes մակնիշի ավտոմեքենան վարել է Ջրվեժ ի Մայակ թաղամասի բնակիչ, 36-ամյա Տիգրան Թադևոսյանը, ով բախվել էր կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ, 48-ամյա Համայակ Անդրիասյանին պատկանող DAF մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել Mercedes-ի վարորդ Դ. Թադևոսյանն ու նրա ուղևոր, Երևան քաղաքի Մոլդովական 48/2 շենքի բնակիչ, 47-ամյա Համլետ Թադևոսյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Թադևոսյանը աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում՝ որպես ավագ տեսուչ, հերթապահ: Կոչումով ոստիկանության կապիտան է:

Մանրամասները ՝ Shamshyan.com կայքում:

Ելք լրատվական-վերլուծական