«Ժառանգությունն» ընդդեմ Րաֆֆու

104

ՀՀ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի
Նախագահ պարոն` Տիգրան Մուկուչյանին

 

Դիմում-Բողոք

 

2017 թվականի փետրվարի 12-ին «Ժառանգության» կուսակցության վարչության անունից ընդունվել է որոշում` մասնակցել 2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններին և «Ժառանգության» կուսակցության ցուցակով պատգամավորության թեքնածուների առաջադրում կատարել դաշինքով: 2017 թվականի փետրվարի 13-ին «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահի անունից պարոն Րաֆֆի Հովհաննիսյանը պարոնայք Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի հետ ստորագրել է համաձայնագիր` ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններին միասնական դաշինքով մասնակցելու վերաբերյալ, դաշինքին տալով պաշտոնական անվանում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»:

2017 թվականի փետրվարի 16-ին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անունից ՀՀ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով է ներկայացվել 2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀ Ազագային Ժողովի ընտրություններին մասնակցելու պատգամավորության թեկնածուների առաջադրման ցուցակ: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի 2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀ Ազագային Ժողովի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ պատգամավորության թեկնածուների առաջադրման վերաբերյալ ցուցակի «Ժառանգություն» կուսակցությամբ ընդգրկված պատգամավորական թեկնածուների կազմը ներկայացված է անօրինական և ենթակա չէ գրանցման հետևյալ պատճառաբանությամբ:

Համաձայն` «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի Հոդված 8-ի. Կուսակցությունների կազմակերպման եւ գործունեության սկզբունքները` «Կուսակցությունների գործունեությունը հիմնվում է անդամության կամավորության, ինքնակառավարման, անդամների իրավահավասարության, օրինականության եւ հրապարակայնության սկզբունքների վրա»:

«Կուսակցության բարձրագույն մարմինը նրա ժողովն է (ժողով, համաժողով, վեհաժողով, համագումար եւ այլն), որն ունի կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք»։
Համաձայն` «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի Հոդված 15-ի.

Կուսակցության կանոնադրությունը

«Կուսակցությունը, նրա առանձնացված եւ այլ կառուցվածքային ստորաբաժանումները գործում են կուսակցության կանոնադրության հիման վրա եւ դրան համապատասխան&raraquo;:
Համաձայն` «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի Հոդված 18-ի.

Կուսակցության ղեկավար մարմինները

«Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը կուսակցության համագումարն է, որը հրավիրում է կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը առնվազն 2 տարին մեկ անգամ: Կուսակցության համագումարում ընտրվում են կուսակցության կանոնադրությամբ սահմանված մարմինները, որոնք հաշվետու են համագումարին»:
Համաձայն` «Ժառանգություն» կուսակցության կանոնադրության 4-րդ կետի` Կուսակցության կառուցվածքը և կառավարումը .

«Կուսակցության կառուցվածքը հետեւյալն է՝

համագումար, խորհուրդ, վարչություն, վարչության նախագահ, կանոնադրական հանձնաժողով, վերստուգիչ հանձնաժողով, տարածքային ստորաբաժանումներ։
Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է։
Համագումարին է վերապահվում կուսակցության կառավարման եւ գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունքը։
Համագումարը կարող է լինել հերթական կամ արտահերթ։ Հերթական համագումարը հրավիրվում է ոչ ուշ քան երկու տարին մեկ անգամ։

Կուսակցության համագումարի բացառիկ իրավասության հարցերն են՝
վարչության, կանոնադրական եւ վերստուգիչ հանձնաժողովների ընտրությունը: Կուսակցության վարչությունը`

ա) բաղկացած է 15 անդամից, որոնք ընտրվում են համագումարի կողմից գաղտնի քվեարկությամբ, առավելագույնը 2 տարի ժամկետով, ընդ որում՝ յուրաքանչյուրի համար քվեարկությունը կատարվում է առանձին.
բ) ընտրվելուց հետո իր առաջին նիստում իր կազմից ընտրում է վարչության նախագահին, վարչության նախագահի տեղակալին եւ վարչության քարտուղարներին, կուսակցության շարքերի կազմից նշանակում է կուսակցության կենտրոնական գրասենյակի տնօրենին եւ կուսակցության մամլո խոսնակին»:

«Ժառանգություն» կուսակցությունը վերջին անգամ համագումար է անցկացրել 2014 թվականի հունիսի 28-ին, որի ընթացքում ընտրել է «Ժառանգության» կուսակցության վարչության կազմ հետևյալ անձանցից` Րաֆֆի Հովհաննիսյան, Ռուբիկ Հակոբյան, Արմեն Մարտիրոսյան, Գայանե Աբասյան, Անահիտ Բախշյան, Սուսաննա Մուրադյան, Զարուհի Փոստանջյան, Հովսեփ Ղազարյան, Ռշտուն Մարտիրոսյան, Ստեփան Հասան-Ջալալյան, Վահագն Հովհաննիսյան, Գագիկ Մարգարյան, Հրայր Մանուկյան, Անդրանիկ Գրիգորյան, Ֆիլիպ Արզումանյան:

2014 թվականի հունիսի 28-ին «Ժառանգություն» կուսակցության վարչությունը Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրել է վարչության նախագահ, Արմեն Մարտիրոսյանին ընտրել է վարչության նախագահի տեղակալ, Գայանե Աբասյանին ընտրել է վարչության քարտուղար, Դավիթ Սանասարյանին նշանակել է կուսակցության մամուլի խոսնակ:
Համաձայն` «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի և «Ժառանգություն» կուսակցության կանոնադրության 2016 թվականի հունիսի 28-ին «Ժառանգություն» կուսակցության վարչությունը դադարել է գործել, քանի որ ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը:

«Ժառանգություն» կուսակցություն անդամները 2016 թվականի ամառվանից առայսօր պահանջել են հրավիրել համագում և անցկացնել կուսակցության կառավարման մարմինների ընտրություններ, սակայն այդ պահանջը անտեսվել է: Շուրջ 8 ամիս է «Ժառանգություն» կուսակցությունը չունի օրինական լիազորություններով իրավասու մարմին, որը կարող է ընդունել կուսակցության վարչության կամ վարչության նախագահի անունից որոշումներ:

Ակնհայտ է և դատապարտելի, որ «Ժառանգություն» կուսակցության վարչությունը չունենալով լիազորություններ կայացրել է որոշում այն է` մասնակցել 2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀ Ազագային Ժողովի ընտրություններին ու «Ժառանգություն» կուսակցության ցուցակով պատգամավորության թեքնացուների առաջադրում կատարել դաշինքով և Րաֆֆի Հովհաննիսյանը չունենալով վարչության նախագահի լիազորություն կատարել է գործողություն այն է` ստորագրել համաձայնագիր ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններին միասնական դաշինքով մասնակցելու վերաբերյալ, դաշինքին տալով պաշտոնական անվանում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ

1. «Ժառանգություն» կուսակցության վարչության անունից չէր կարող ընդունվել որոշում մասնակցել 2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀ Ազագային Ժողովի ընտրություններին և «Ժառանգություն» կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնացուների առաջադրում կատարել դաշինքով:
2. «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահի անունից չէր կարող ստորագրվել համաձայնագիր ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններին միասնական դաշինքով մասնակցելու վերաբերյալ, դաշինքին տալով պաշտոնական անվանում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»:
Պահանջում են չգրանցել «Ժառանգություն» կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածուների առաջադրում:

«Ժառանգություն» կուսակցության անդամներ և համակիրներ

Ելք լրատվական-վերլուծական