Կրկին սառնարանները բացելու ու դիակներ հանելու օրեր են նշանակված Ադրբեջանում

49

Զաքիր Հասանովը աչքը դեռ չբացած, երևի մի քիչ էլ նոր փոխնախագահի նշանակումից ուրախացած, հայտարարություն է տարածել, թե ադրբեջանական բանակի զինվորները ոչնչացրել են հայկական դիվերսիոն խմբի ներթափանցումը: Ու վերջ: Ոչ տարածք, ոչ ժամ, ոչ մի ավելորդ բան, ասեցին, ուրեմն պետք է հավատանք:

Նույն տրամաբանությամբ կարելի էր տարածել հայտարարություններ.
1. Ադրբեջանական բանակը վնասազերծեց Սպունգ Բոբին:
2. Ադրբեջանական բանակը թռավ լուսին:
3. Ադրբեջանական բանակը ազատագրեց Աֆրիկան սևամորթ օկուպանտներից:
4.և այլն:

Կրկին սառնարանները բացելու ու դիակներ հանելու օրեր են նշանակված Ադրբեջանում: Սրանք անկապ տեղը դիվերսիայի մասին լուր չեն տարածի: Հաջորդ լուրերը դժբախտ պատահարների և դիրում զոհերի մասին է:

Ելք լրատվական-վերլուծական