Հեծանվորդ Մհեր Մկրտչյանը վնասվածք է ստացել մրցման ժամանակ

timthumb (8)

Ֆրանսիայում բնակվող եւ տեղի «Շարվյե Շավանյե» ակումբի կազմում մարզվող առաջատար հայ հեծանվորդ Մհեր Մկրտչյանը (լուսանկարում` աջից), վնասվածք է ստացել հերթական խճուղային հեծանվավազքի ժամանակ: Դա տեղի է ունեցել ապրիլի 1-ին` Boucles de l’Artois 2017 հեծանվավազքի ընթացքում: Մարզիկի խոսքով, ինքն ընկել է և գլխով ուժեղ հարվածել գետնին. «Հարվածն այնքան ուժեղ էր, որ սաղավարտը կոտրվեց, բայց դա փրկեց ինձ ծանր վնասվածքից, կորցրել էի գիտակցությունս եւ ուշքի եկել արդեն հիվանդանոցում: Ասացին, որ բախման արդյունք էր, բայց ես ոչինչ չեմ հիշում: Հաջողվեց խուսափել կոտրվածքներից, փառք Աստծո, գլխիս հետ ևս ամեն ինչ նորմալ է: Վնասվածքներս սահմանափակվեցին ոտքի և ձեռքի կոտրվածքներով ու քերծվածքներով: Բժիշկները հետազոտեցին ինձ և ուղարկեցին տուն: Լավագույն դեպքում 10-15 օր հետո կկարողանամ վերադառնալ մարզումների: Մինչ այս հասցրել եմ մասնակցել չորս մրցարշավի: Արդյունքներն աճող են»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Մհեր Մկրտչյանը:

Ելք լրատվական-վերլուծական