Տաթեւ Հակոբյանը երկրորդ բրոնզը նվաճեց Հայաստանի համար

636

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը Խորվաթիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում ավարտեց մրցելույթները: Հայտնում է ՀԱՕԿ  պաշտոնական   կայքը:

Այսօր վերջինը պայքարի մեջ մտավ մինչեւ 90 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը: 21-ամյա մարզուհին երկամարտի 230 (105+125) կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Տաթեւը նաեւ փոքր բրոնզի արժանացավ պոկում վարժությունում (105 կգ):

Երեկ երկամարտում՝ բրոնզ եւ հրում վարժությունում՝ փոքր արծաթ էր նվաճել մինչեւ 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը:

Ելք լրատվական-վերլուծական