ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ժամանեց Հայաստան

80
Ապրիլի 12-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանեց ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Օդանավակայանում ՈՒԵՖԱ-ի նախագահին դիմավորեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Օդանավակայանից նախագահներն ուղևորվեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, որտեղ նրանց ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն: ՈՒԵՖԱ-ի նախագահը նաև հնարավորություն ունեցավ ծանոթանալու Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի պատմությանը և մշակութային ժառանգությանը:
Այնուհետև ՀՖՖ և ՈՒԵՖԱ-ի նախագահներն ուղևորվեցին Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա, որտեղ իրականացրեցին Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի խորհրդանշական արարողությունը: Դրանից հետո ՀՖՖ և ՈՒԵՖԱ-ի նախագահներն այցելեցին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա. որտեղ շրջայց կատարեցին ակադեմիայի տարածքում: Շրջայցից հետո նախագահները հանդիպեցին լրագրողների հետ:
 
Ալեքսանդր Չեֆերինի այցի բոլոր մանրամասները, ինչպես նաև լուսանկարներն ու տեսանյութը կներկայացնենք ավելի ուշ:
Ելք լրատվական-վերլուծական