Երուսաղեմում քրիստոնյաները տոնում են Ավագ ուրբաթը

100

Աշխարհի տարբեր անկյուններից քրիստոնյաները հավաքվել են Երուսաղեմում` հիշատակելով Հիսուս Քրիստոսի խաչելիությունն ու անցնելով Հին քաղաքի արահետով, որով, ավանդազրույցի համաձայն, անցել էր Քրիստոսը խաչվելուց առաջ:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը Ավագ ուրբաթ օրվա երթն անցնում է Երուսաղեմի Վիա Դոլորոսա տառապանքի ուղիով, որը 14 կանգառ ունի:

Ծիսակարգի կենտրոնը Սուրբ գերեզմանն է, որտեղ, ավանդույթի համաձայն, ուրբաթ խաչվելուց հետո թաղվել է Քրիստոսը, որից երեք օր անց էլ հարություն է առել:

 

Ելք լրատվական-վերլուծական