Արզաս Ոսկանյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկո

9

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերության նախաձեռնությամբ` ս. թ. ապրիլի 18-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, կոմպոզիտոր, երգիչ Արզաս Ոսկանյանի 70-ամյակին նվիրված հեղինակային երեկոն: Հանդես կգան ՀՀ պաշտպանության նախարարության փողային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար` Ա. Պողոսյան), «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար` Տ. Հեքեքյան), ԵՊԿ «Պատարագ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար` Մ. Ոսկանյան), «Ծովաշար» քանոնների նվագախումբը (գեղարվեստական ղեկավար` Ծ. Հովհաննիսյան), «ԱԿՆ» լարային քառյակը, «Սրինգ» համույթը (գեղարվեստական ղեկավար` Ա. Ոսկանյան), «Արմի» դաշնամուրային տրիոն, ինչպես նաև մենակատարներ` Ա. Լևոնյանը, Ա. Սնեցունցը, Ա. Ավետիսյանը, Ա. Ավագյանը, Ն. Արշակյանը:
Ազդագիրը ներբենել այստեղ:

Ելք լրատվական-վերլուծական