«Եվրատեսիլի» կազմակերպիչները կարող են Ռուսաստանին հեռացնել 2018-ի մրցույթից

6

ТАСС-Ի փոխանցմամբ ՝ Եվրոպական հեռարձակողների միության ղեկավարությունը կարող է որոշում կայացնել 2018-ին «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելուց Ռուսաստանի հեռացնելու մասին: Այս որոշման հիմքը հանդիսացել է այն հանգամանքը, որ ՌԴ Առաջին ալիքը հայտարարել է համաեվրոպական մրցույթը չհեռարձակելու մասին որոշումը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի մասնակից Յուլյա Սամոյլովային թույլ չեն տվել մուտք գործել Ուկրաինա. նրա մասնակցությունը մրցույթին չեղարկվել է:

Ելք լրատվական-վերլուծական