Washington Post. «Թուրքիան վերածվել է լրագրողական բանտի»

64

Ամերիկյան հեղինակավոր «Washington Post» թերթը Թուրքիայում մամուլի անազատության խնդրին վերաբերող հոդված է հրապարակել:

Ամերիկյան թերթը, մասնավորապես, անդրադարձել է թուրքական «Cumhuriyet»  թերթի դեմ կիրառվող ճնշումներին՝ նշելով, որ այս թերթի շուրջ 11 աշխատակիցներ ու լրագրողներ այս պահին անազատության մեջ են գտնվում: «Washington Post»-ը նկատել է  տվել, որ այդ ճնշումների հետևանքով Թուրքիայում մամուլը հետզհետե ավելի ու ավելի է թուլանում: Այս մասին տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր «T24» թերթի կայքը:

Աղբյուրը արձանագրում է, որ Թուրքիայում լրագրողությամբ զբաղվելը միշտ էլ ռիսկային է եղել: «Սակայն հատկապես 2016թ. հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջումից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն սկսեց հալածել իր թշնամիներին, մամուլի նկատմամբ ճնշումները անհավատալի չափերի հասան», -ասված է հոդվածում:

Ամերիկյան թերթը հիշեցնում է նաև, որ այս ընթացքում փակվեցին մի շարք քրդական լրատվամիջոցներ ու գյուլենական կառույցի հետ կապի մեջ մեղադրվող այլ հրատարակչություններ. «Թուրքիայում 120 կալանավորված լրագրող կա. Թուրքիան վերածվել է այս առումով աշխարհում առաջատար լրագրողական բանտի», – գրում է թերթը:

Մանրամասները ՝ ermenihaber.am կայքում:

Ելք լրատվական-վերլուծական