Թրամփը հաստատել է Ռուսաստանի հետ հարաբերություններ հարթելու ցանկությունը. Լավրով

default (17)

 

Ռուսաստանի ղեկավարությունը կկենտրոնանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերի վրա՝ Մոսկվայի հետ հարաբերությունները հարթելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Կկենտրոնանանք այն բանի վրա, ինչը հերթական անգամ հաստատեց նախագահ Դոնալդ Թրամփը, այլ ոչ թե նրա օգնականի խոսքերի, իսկ նախագահը հաստատել է, որ ցանկանում է հարթել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ», — ասել է նա։

Լավրովը նաեւ նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է աշխատել երկկողմանի հարաբերությունների վերականգնման շուրջ։

Ելք լրատվական-վերլուծական