Թբիլիսիում Հայաստանը ներկայացնող ութ մարզիկներից յոթն արժանացել են մեդալների

1492505543-17951921_332895033793233_2189757319950644112_n

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած Դավիդ Կվաչաձեի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում մեր երկիրը ներկայացնող ութ մարզիկներից յոթն արժանացել են մեդալների:    52 կգ քաշային կարգում հանդես եկած Վահե Բադալյանը(անձնական մարզիչ՝ Ֆեդյա Ալեքսանյան), 64 կգ քաշային կարգում հանդես եկած Հովհաննես Բաչկովը (անձնական մարզիչ՝ Ռուդիկ Մկրտչյան) և 75 կգ քաշային կարգում հանդես եկած Արման Դարչինյանը (անձնական մարզիչ՝ Բագրատ Ավոյան) նվաճել են ոսկե մեդալներ:    49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը (անձնական մարզիչ՝ Արթուր Կրիկյան) և 91 կգ քաշայինՀենրիկ Սարգսյանը (անձնական մարզիչ՝ Ռուդիկ Մկրտչյան) դարձել են արծաթե, իսկ 60 կգ քաշայինՀրայր Շահվերդյանը (անձնական մարզիչ՝ Արկադի Կոստանյան) և 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը (անձնական մարզիչ՝ Արմեն Հակոբյան)՝ բրոնզե մեդալակիրներ:

Ելք լրատվական-վերլուծական