Ուշագրավ մանրամասներ Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից

34

Հայտնի է դարձել Թուրքիայում կայացած հանրաքվեի ժամանակ առանց կնիքի քվեաթերթիկների կիրառման աշխարհագրությունը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Siyasihaber.org» լրատվակայքը:

Ոչ պաշտոնական արդյունքների համաձայն՝ մասնակիցների շուրջ 51 տոկոսը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին: «Ոչ»-ի ճամբարի ներկայացուցիչները և մասնավորապես՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ – CHP)  և «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցությունները, ինչպես նաև՝ հանրաքվեի դիտորդները պնդում են, որ այդ արդյունքներն անընդունելի են:

Դժգոհությունների հիմնական պատճառն այն է, որ Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը վճռել է վավեր ճանաչել բոլոր այն քվեաթերթիկները, որոնց վրա չի եղել համապատասխան կնիքը:

Ըստ հրապարակված քարտեզի՝ ամենից շատ առանց կնիքի քվեաթերթիկներ են հայտնաբերվել հատկապես երկրի արևելյան քրդաբնակ շրջաններում՝ Մարդինում, Բիթլիսում, Վանում, Մուշում, Խարբերդում (Էլազըղ), Ուրֆայում և Բինգյոլում:

Աղբյուր`    Ermenihaber.am
Ելք լրատվական-վերլուծական