Սահմանադրական հանրաքվեից 2 օր անց Պուտինը շնորհավորել է Էրդողանին

81

Ապրիլի 18-ին Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել. Պուտինը Էրդողանին շնորհավորել է ապիրլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքների կապակցությամբ:

Երկու նախագահները նաև խոսել են ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև Սիրիայում տիրող իրավիճակի մասին: Կողմերն ընդգծել են Թուրքիայի և Ռուսաստանի համատեղ աշխատանքների կարևորությունը սիրիական ճգնաժամի համատեքստում:

Ելք լրատվական-վերլուծական