Բաքվի դատարանը սկսել է քննել Յունուս ամուսինների բողոքը

125

Բաքվի վերաքննիչ դատարանում սկսվել է Լելյա եւ Արիֆ Յունուս ամուսինների բողոքի հետ կապված դատավարությունը։

Ինչպես հաղորդում է АПА-ն՝ դատավոր Միրփաշա Հուսեյնովի նախագահությամբ ընթացող գործընթացի ժամանակ փաստաբան Էլչին Սադիգովը խնդրել է ներկայացնել քրեական գործի փաստաթղթերի կրկնօրինակները։

Դատարանը բավարարել է փաստաբանի միջնորդությունը։ Դատախազ Աբաս Աբասլին խնդրել է ապահովել Յունուս ամուսնական զույգի ներկայությունը նիստին։

Ելք լրատվական-վերլուծական