Թուրքիայի ոստիկանությունը ցուցարարների է ձերբակալել

20

Թուրքիայում ապրիլի 16-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների հաղթանակից հետո «Ոչ»-ի ճակատը տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր է կազմակերպում:

«Ակօս» շաբաթաթերթը հայտնում է, որ ապրիլի 19-ի վաղ առավոտյան ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականցրել հանրաքվեում կատարված խախտումների դեմ բողոքողներին ձերբակալելու համար:

Ստամբուլում ձերբակալվել է 38 մարդ, որոնք մեղադրվում են «Հանրաքվեի արդյունքները անօրինական համարելով՝ ժողովրդին բորբոքելու մեջ»: Իսկ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պատգամավոր Բարըշ Յարքադաշի տեղեկացմամբ՝ ձերբակալվել է 40 մարդ:

Նշվում է, որ ձերբակալություններ են եղել նաև նահանգներում հանրահավաքներին մասնակցողների շրջանում:

Գազիանթեփում նահանգապետարանը մեկ ամիս ժամկետով արգելել է հասարակական վայրերում մամուլի ասուլիսիները, քայլերթերը, բուկլետների բաժանումը, ստորագրահավաքները: Նույն քաղաքում ձերբակալվել է 9 մարդ, որոնցից 3-ը ընդդիմադիր ԺՀԿ-ից են:

Հայտնում է  Ermenihaber.am-ը:
Ելք լրատվական-վերլուծական