Զ. Փոստանջյան. Ռուբեն Գրիգորյանը իմ լավագույն ընկերներից է

26

Ո՞վ է ֆինանսավորում է Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Հարցը մի քանի օր է ներքաղաքական անցուդարձում օրակարգային է դարձել, անգամ անուններ են հնչում՝ մոսկվաբնակ միլիարդատեր, «Ռուցոգ ինվեստ» շինարարական հոլդինգի սեփականատեր Ռուբեն Գրիգորյան: Սակայն ELQ-ի հետ զրույցում տիկին Փոստանջյանը հերքեց լուրը՝ նշելով, որ իրենց հովանավորը ամենևին էլ Գրիգորյանը չէ.

«Այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Ֆինանսական աջակցություն մենք նրանից չենք ստացել»,- ասաց նա:

Սակայն Զարուհի Փոստանջյանը չհերքեց այն հանգամանքը, որ մոսկվայաբնակ միլիարդատերը իր լավագույն ընկերներից մեկն է: Կուսակցապետը նաև նշեց, որ «Երկիր ծիրանին» պատրաստ է յուրաքանչյուր հայից ստանալ ֆինանսական աջակցություն:

Նշենք, որ «Ռուցոգ ինվեստ» շինարարական հոլդինգի սեփականատեր  Ռուբեն Գրիգորյանը մշտապես հայտնվում է Forbes-ի միլիոնատերերի ցանկում:

Աննա Հովակիմյան

Ելք լրատվական-վերլուծական