ՌԴ ԱԴԾ-ն պարզել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում իրականացված ահաբեկչության պատվիրատուի ինքնությունը

57

Ria-ն հայտնում է, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում իրականացված ահաբեկչական պայթյունի պատվիրատուի ինքնությունն արդեն հայտնի է:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել է, որ արդեն իսկ գիտեն նրա ինքնությունը:

Հիշեցնենք, որ ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել է 15 մարդ՝ այդ թվում նաև մահապարտը: Ավելի ուշ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում («Պլոշչադ Վոստանիյա») ռումբ էր հայտնաբերվել, որն անմիջապես վնասազերծվել էր:

Ելք լրատվական-վերլուծական