«ՍԱՍ գրուպ»-ի հայտնի ժողովի փաստով քրեական գործ է հարուցվել օրենսգրքի 154-ի 2-րդ հոդվածի 2-րդ մասով

Без названия (11)

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «Չորրորդ իշխանություն» թերթի հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից: Այսպես, հիշյալ թերթի՝ 13.04.2017թ.-ի՝ «Կգնաք Փարիզ, փող կտանք, ընտրողներին էլ կտանք, չէ՝ կտուգանենք ու հինգ անգամ ավելի վատ կվերաբերվենք» վերտառությամբ հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերը տեղեկություններ են պարունակում այն մասին, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ ազգային ժողովի ընտրություններից առաջ` «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, չպարզված անձն իր ներկայացրած պատգամավորության թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար հանդիպմանը ներկա մի շարք քաղաքացիների խոստացել է դրամ և այլ առավելություններ: Ընտրողներին դրամ և այլ առավելություններ խոստանալու` վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ րեական օրենսգրքի 154-ի 2-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ելք լրատվական-վերլուծական