Մոսկվայում սպանվել է հայազգի խոշոր գործարար Ալեքսանդր Բաղիրյանը

64

Ապրիլի 19-ին Մոսկվայում սպանվել է «Ինպրոմսերվիս» ընկերության և մոսկովյան առևտրի կենտրոններից մեկի սեփակնատեր, գործարար Ալեքսանդր Բաղիրյանը:

Տեղեկատվության համաձայն՝ ապրիլի 19-ին ժամը 21.00-ին 61-ամյա Բաղիրյանը անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ դուրս է եկել բիզնես-կենտրոնից, երբ կրակոցներ են հնչել: Գործարարի ուղղությամբ արձակվել է առնվազն 5 փամփուշտ: Կրակողը Բաղիրյանի նախկին գործընկերն է եղել:

Բաղիրյանին հիվանդանոց են տեղափոխել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Իրավապահները ձերբակալել են սպանությունը կատարած տղամարդուն: Նրա հանդեպ քրեական գործ է հարուցվել:

Ելք լրատվական-վերլուծական