Ուղիղ կեսգիշերին մեկնարկեց Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը

5

Ուղիղ կեսգիշերին մեկնարկեց մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, որը տեւելու է մինչեւ մայիսի 12-ը՝ ներառյալ։

Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ ՝ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք»-ինը՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանինը»՝ Զարուհի Փոստանջյանը:

Ընտրություններին «Հանրապետական» կուսակցությունը մասնակցում է «Հանուն Երեւանի» կարգախոսով։ Ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժի՝ «Ելք» դաշինքի կարգախոսը ՝ «Երեւան ջան, ելք կա»: Դաշինքը նաեւ տեսահոլովակ է նկարահանել, որտեղ երգելու է նաեւ դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

Կեսգիշերին դաշինքի թեկնածուներն ու համակիրները քարոզարշավը սկսել են Ազատության պողոտայում գտնվող հուշահամալիրի մոտից, որտեղից օդապարիկներ են բաց թողել երկինք։

Մայիսի 13-ին լռության օր է լինելու, իսկ 14-ին կայանալու են ընտրությունները։

Ելք լրատվական-վերլուծական