Երեկ գնդակոծության է ենթարկվել «Ջերմուկ Գրուպ»-ին պատկանող ածխաթթու գազով բեռնված բեռնատար մեքենան

4

Elq.am-ն արդեն հայտնել է, որ  երեկ ադրբեջանական կողմը Տավուշի մարզի Բաղանիսի ուղղությամբ ինտենսիվ կրակոցներ է արձակել՝ հիմնականում հողատարածքների ուղղությամբ:

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը Facebook-ի իր էջում գրել այս կապակցությամբ հատնել է, որ գնդակոծության է ենթարկվել «Ջերմուկ Գրուպ»-ին պատկանող ածխաթթու գազով բեռնված ԴԱՖ մակնիշի 130 ԼՕ 05 պետհամարանիշի բեռնատար մեքենան:

Գնադկոծությեւնից վնասվել է միայն մեքենայի օդի բարձիկը: Մեքենայի վարորդ Անդրանիկ Աբրահամյանը չի տուժել:

Բաղանիս գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել:

Ելք լրատվական-վերլուծական