Տոնավաճառների առեւտրականները համաձայնեցին հանդիպել վարչապետի օգնականի հետ (թարմացվում է)

38

Այս պահին կառավարության շենքի դիմաց իրենց բողոքի ակցիա են անցկացնում «Առինջ» մոլ, «Սուրմալու», «Փեթակ» առևտրի կետերի աշխատակիցները: Նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Կառավարության ներկայացուցիչն ակցիայի մասնակիցներին ուղղորդեց գնալ Պետական եկամուտների կոմիտե և իրենց պահանջն այնտեղ ներկայացնել: Ցուցարարները, սակայն մերժեցին նրա պահանջը և վերջնաժամկետ ներկայացրեցին կառավարությանը: Մինչև ժամը 12:30-ը ժամանակ են տվել վարչապետին՝ իրենց հետ հանդիպելու, հակառակ դեպքում պատրաստվում են կտրուկ քայլերի դիմել:

Թարմացում

Քիչ առաջ վարչապետի օգնական Հայկ Զոհրաբյանն ակցիայի մասնակիցներին առաջարկեց հանդիպել իր և ՊԵԿ աշխատակիցների հետ՝ քննարկելու պահանջները, սակայն տոնավաճառի աշխատակիցները հրաժարվեցին:

Հիշեցնենք, որ նրանք բողոքում են հարկային բեռից, մասնավորապես, պահանջում են ազատել իրենց հարկերից:

Առևտրականները նաև պահանջում են հանդիպում վարչապետի հետ:

Կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը առաջարկեց առևտրի կենտրոնների աշխատակիցներին գնալ ՊԵԿ, սակայն նրանք հրաժարվեցին:

 

Թարմացում

 

Կառավարության դիմաց բողոքի ակցիա ացկացնող տոնավաճառների աշխատակիցները համաձայնեցին հանդիպել ՀՀ վարչապետի՝ հարկային խնդիրները համակարգող օգնական Հայկ Զոհրաբյանի հետ՝ քննարկելու իրենց պահանջները:

Մեր թղթակիցը հաղորդում է, որ Կառավարության շենք բարձրացան ցուցարարներից երեք հոգի, իսկ մյուսները ներքեւում սպասում են:

23

24

25

Լուսանկարները` Newsbook.am-ի

Ելք լրատվական-վերլուծական
38/!23/!23/!24/!25