«ՀՀԿ իրավունքների պաշտպան». քաղաքացիների բողոքի ակցիան՝ Արման Թաթոյանի ասուլիսի ժամանակ

106

Մարդու իրավունքների պաշտպանի հրավիրած մամուլի ասուլիսին այսօր՝ ապրիլի 21-ին, միջադեպ տեղի ունեցավ. երբ Արման Թաթոյանը ներկայացնում էր հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցը, մի խումբ երիտասարդներ մտան ասուլիսի սրահ պաստառներով, որոնց վրա գրված էր «ՀՀԿ իրավունքների պաշտպան»:

Պաստառները քաղաքացիները փակցրին ամբիոնին եւ հեռացան:

Արման Թաթոյանը որեւէ կերպ չանդրադարձավ տեղի ունեցածին եւ շարունակեց ներկայացնել զեկույցը:

Ելք լրատվական-վերլուծական