ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ քաղաքացու նշանակումը դրական եւ բացասական կողմեր ունի

27

Արդեն հայտնել ենք, որ ընթանում է ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանի մամլո ասուլիսը: Մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակման եւ ընդհանրապես կազմակերպության արդյունավետության մասին հարցին պատասխանելով, նախարարը նշեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի քաղաքացու նշանակումն ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր ունի:

«Մի բան է, երբ հայտարարություն է անում ՌԴ քաղաքացին, այլ բան, երբ պոտենցիալ հայտարարությունը Հայաստանի քաղաքացունն է: Չնայած օբյեկտիվորեն նա գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնում է որպես միջազգային պաշտոնյա, այլ ոչ Հայաստանի քաղաքացի»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ հայտարարությունները որոշակիորեն համաձայնեցվում են:

Նախարարն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ն կարող է բազմաթիվ հարցեր լուծել, եւ Հայաստանը կխորացնի հարաբերությունները կազմակերպության հետ: «Որպեսզի մեր անդամակցությունն առավելագույնս օգտակար եւ արդյունավետ լինի»,- հայտարարեց Վիգեն Սարգսյանը:

Ելք լրատվական-վերլուծական