Օլիգարխների որդիների ծառայության և նոր համակարգի մասին. Վիգեն Սարգսյանի ասուլիսից հատված

29

Արդեն հայտնել ենք, որ ընթանում է ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանի մամլո ասուլիսը:  Նա նկատեց, որ թվային տվյալներ չունի այն մասին, թե օլիգարխների քանի երեխաներ են ծառայում սահմանին, քանի որ Հայաստանում «օլիգարխ» պաշտոնական հասկացություն չկա, եւ զորակոչի ընթացքում անհնար է տարբերակել՝ ում են զորակոչում, գործարարի՞, թե՞ ՝ օլիգարխի որդու:

Խոսելով առաջին` «Ես եմ» ծրագրի վերաբերյալ Վիգեն Սարգսյանը նշեց, որ հարցը առաջնագծի ծառայությունը ընդհանուր ծառայությունից առանձնացնելն է եւ առաջինի առավելություններն ընդգծելը, այդ թվում նաեւ ծառայողներին ֆինանսական հնարավորություններ հատկացնել հիպոթեքային ծրագրի մասնակցելու կամ սեփական բիզնեսը հիմնելու համար:

«Պատիվ ունեմ» (ուսանողների համար) ծրագրի մասին էլ նշեց, նախարարի խոսքով` շատ ընդդիմադիրներ պնդում են, որ ընդհատված ուսուցումը չի կարող ամբողջական լինել:

Համաձայն նախագծի` բուհերի շրջանավարտներին առաջարկվում է ծառայություն իրականացնել որպես սպա, վճարի դիմաց, բայց ոչ թե 2, այլ 3 տարի: Հատուկ մասնագիտություններ ունեցող բուհերի շրջնավարտների համար առաջարկվում է ծառայության 3, այլ ոչ թե 5 տարի` ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերում:

 

Ելք լրատվական-վերլուծական